ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն զգուշացրել է, որ Վաշինգտոնը կհրաժարվի ՈՒկրաինայում պատերազմը կարգավորելու միջնորդական ջանքերից, եթե Մոսկվան և Կիևը չներկայացնեն կոնկրետ առաջարկներ։ «Եթե առաջընթաց չլինի, մենք կհրաժարվենք այս գործընթացում միջնորդի մեր դերից»,- շեշտել է Ռուբիոն։               
 

Հատուկ նրանց համար, որ ուզում էին հասկանալ, թե ինչ է կատարվել Եղեռնի ժամանակ և ճշտել, թե որքան մարդ է մահացել

Հատուկ նրանց համար, որ ուզում էին հասկանալ, թե ինչ է կատարվել Եղեռնի ժամանակ և ճշտել, թե որքան մարդ է մահացել
28.04.2025 | 11:01

Որքա՞ն է մեր զոհերի թիվը Արեւմտյան ու Արեւելյան Հայաստաններում:

Հայ ժողովրդի հանդեպ թուրքական պետության՝ օսմանյան, երիտթուրքական, քեմալական, 1893թ. եւ դրանից էլ վաղ, մինչեւ 1923թ. եւ դրանից էլ հետո ծրագրված կատարել է հայերի զանգվածային կոտորածներ, անասելի բռնություններ, դավանափոխություններ: Այս ամենի հետեւանքով Արեւմտյան Հայաստանում եւ թուրքական իշխանությունների տիրապետության տակ գտնվող այլ տարածքներում 1,5 մլն-ից շատ ավելի հայերի կոտորած է եղել: Տասնյակ հազարավոր երեխաների, կանանց մահվան սպառնալիքով թրքացրել են: Արեւմտյան Հայաստանի եւ Թուրքիային ենթակա տարածքների 4 մլն հայերից տեղում մնացել է ընդամենը 200 հազար հայ:

Օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի թոհ ու բոհից՝ թուրքերը հարմար պահ գտան բնիկ ժողովրդին բնավեր անելու:

Թուրքական իշխանություննեը հաշվեհարդար տեսան նաեւ Արեւելյան Հայաստանի եւ Անդրկովկասի հայ բնակչության հանդեպ: Այս տարածքներում էլ զանգվածային կոտորածների, բռնությունների, տեղահանությունների հետեւանքով կոտորվեց 1 մլն հայ:

1990թ. ապրիլի 24-ին հայ ժողովրդին ուղղված ուղերձում Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը հայտարարեց, որ Արեւմտյան Հայաստանում թուրքական իշխանությունների կողմից 1915-1923թթ. 2 մլն հայ է ցեղասպանվել:

Կոստանդնուպոլսի հայոց թեմի պատրիարք Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանն իր «Հայոց եկեղեցի» աշխատությունում հայոց կոտորածների թիվը տալիս է ըստ եկեղեցական թեմերի: Ինչ խոսք, սա ճշմարտության ամենամոտավոր հավանականն է:

Նա բերում է Թուրքիայի ենթակայության տարբեր տարածքներում հայ բնակչության թիվը մինչեւ եղեռնը, ապա՝ եղեռնից հետո:

Այսպես.

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն. բնակվել է 318.200 հայ,

Ախթամարում՝ 95.500,

Երուսաղեմի հայ բնակչության թիվը եղել է 7.500,

Կոստանդնուպոլսում՝ 1.967.550:

Ասենք, որ այդ հաշվարկները Օրմանյանը կատարել է 1910թ. տվյալներով:

Բայց 1910-15թթ. հայերն ունեցել են բնական աճ: Բացի այդ՝ Թուրքիայում նոր սահմանադրության ընդունումը, որը իբր պետք է հայերի սոցիալական, քաղաքական վիճակը բարելավեր, արտերկրում գտնվող շատ հայերի վերադարձրեց հայրենի օջախներ, ընտանիքներ:

Ահա այս հաշվարկներով Օրմանյանը գրում է, որ 1915թ. Թուրքիայում հայ բնակչության թիվը եղել է ոչ պակաս 2 մլն 458 հազար մարդուց:

Քահանա Տեր Սիմոնյանցը իր մի հոդվածում՝ «Որքան է Եղեռնի զոհերուն հավանական թիվը», գրում է, որ Օրմանյանի նշված թվաքանակից պետք է հանել 200 հազար թվաքանակն այն հայերու, ովքեր կարողացել են այս կամ այլ կերպ խուսափել բռնի արտագաղթից եւ մնալ իրենց բնօրրանում:

Թուրքիայում 1915թ. բնակվող 2 մլն 458 հազար հայ բնակչության թվաքանակից պետք է դուրս գա նաեւ Կովկաս հասած, թուրքերի յաթաղանից մազապուրծ 250 հազ հայերի թիվը, նաեւ 200 հազար այն հայեր թիվը, ովքեր փրկվեցին կոտորածներից՝ հասնելով որոշ արաբական երկրներ: Այսպիսով, 2 մլն 458 հազարից պետք է դուրս գա 650 հազարը:

Բայց եթե հավելենք նաեւ չկոտորվածներին ու փախած, բայց ամայի ճամփեքին բռնություններից, սովից, ցրտից եւ տարափոխիկ հիվանդություններից մահացածներին, ապա ցեղասպանության հետեւանքով մահացածների թիվը 2 միլիոնից էլ է անցնում:

Այս թիվն է հաստատում նաեւ թուրք հասարակական, քաղաքական գործիչ, գրող Ռաքըֆ Զարաքօղլուն իր «Հայոց ցեղասպանությունն Օսմանյան Թուրքիայում. վերապրողների վկայությունները» գրքում:

Զարաքօղլուն գրում է, թե ինչ կլիներ, եթե թուրքերը կոտորած ու տեղահան արած չլինեին հայերին: «Այսօր,- գրում է նա,-տարածքում 8-10 մլն հայ բնակչություն պիտի ունենայինք»:

Ապա նա ավելացնում է.

«Ցեղասպանությունը միայն ապրող բնակչության բնաջնջումը չէ, այլ նաեւ ապագա սերունդների, արվեստի վերացումն է»…

Թուրքերը չբավարարվեցին, այդ անասունները շարունակեցին կոտորածը:

1918-20թթ. թուրքական զորքերը ներխուժեցին Արեւելյան Հայաստանի տարածք եւ կրկին դաժանությամբ ու վայրագությամբ կոտորեցին 1 մլն հայերի: (Թուրքիան հայերի իսպառ ոչնչացման ծրագիրը հիմա էլ ունի, եւ դա բացահայտ էլ ասվում է ու չի թաքցվում):

Ինչու չենք միջազգային ատյաններում բարձրաձայնում, որ 1915-23թթ. թուրքական իշխանությունների՝ հայերի դեմ կազմակերպած ցեղասպանությանը զոհ գնացին ավելի քան 3 միլիոն հայեր:

Ինչու չենք բարձրաձայնում, թե ինչքան կլիներ հայերի թիվը այսօր, եթե ցեղասպանություն չլիներ:

Հայտնի է, որ սերնդափոխությունը կատարվում է 30 տարին մեկ (երբ բնակչության աճի հաշվարկ է կատարվում): Բնակչությունն աճում է երկրաչափական աճով: Պարզ թվաբանական հաշվարկ անենք:

Եթե 1915թ. 3 մլն հայեր չցեղասպանվեին, ապա 30 տարի անց՝ 1945թ. այդ թիվը կլիներ 6 մլն (3 X 2), 1975թ.՝ 12 մլն, 2005թ.՝ 24 մլն, 2015թ. կավելանար եւս 8 մլն:

Եթե այդ կոտորածները չլինեին, ապա միայն 3 մլն հայերը ամենանվազ հաշվարկներով կկազմեին 32 մլն…

Այսօր, մեր զոհերի հոգիները մեզ կարեւոր դաս են հիշեցնում՝

1. պատմությունը կրկնվում է այն ժողովուրդների հանդեպ, որոնց հիշողությունը կարճ է,

2. թուրքը մնում է թուրք,

3. պետք չէ հուսալ օտարի օգնությունը, որովհետեւ պատերազմի դեպքում ոչ մի «բարեկամական» պայմանագրեր չեն գործելու:

Թուրքերից զգուշանալ եւ պատրաստ լինել պետք է միշտ, քանի դեռ դրանց չենք վտարել մեր բնատուր հայրենիքից դեպի իրենց տափաստանները:

Սերգեյ ԱՎԱԳՅԱՆ

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 915

Մեկնաբանություններ